Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Քմահաճույքներ ուտելիքի հանդեպ

Քմահաճույքներ ուտելիքի հանդեպ

Հաճախ մենք մեզ բռնում ենք այն մտքի վրա, որ քաղցր, կծու կամ թթու ուտելու ցանկություն ունենք: Մասնագետները կարծում են, որ նման ցանկությունները մեզ մոտ հենց այնպես չեն առաջանում, այլ մեր օրգանիզմն ինքն է ուղարկում ազդանշաններ, երբ ինչ-որ բան այնպես չի լինում ներքին օրգաններում: Հիմնականում կանայք քաղցրի նկատմամբ մեծ ցանկություն են ունենում դաշտանային ցիկլից առաջ, կամ երբ ցիկլն ուշանում է: Շատ կանայք այն նաև համարում են դեպրեսիայից դուրս գալու լավագույն միջոց:  Սակայն մի բան է ուտել 2-3 կտոր շոկոլադ, մեկ այլ բան` միանգամից մի ամբողջ սալիկ: Այդ դեպքում բժիշկները վստահեցնում են, որ հորմոնալ լուրջ խնդիրներ կան օրգանիզմում, և անհրաժեշտ է այցելել բժշկին: Կանանց մեծ մասն էլ քաղցրի փոխարեն նախընտրում է աղին, ինչը միշտ չէ, որ հղիության նախանշան է: Այդ ցանկության պատճառ կարող է լինել նաև սթրեսը կամ` երբ օրգանիզմում կա վարակ: Աղիի նկատմամբ եղած մեծ ցանկությունը կարելի է անցկացնել ճաշացանկում այծի կաթ կամ ձուկ օգտագործելով: Մշտական սուրճ խմելու ցանկությունը խոսում է ակտիվանալու ձգտման մասին, սակայն օրգանիզմի համար վնասակար է մեծ քանակությամբ սուրճը, դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս այն փոխարինել կարմիր մսով կամ եփած ձվով: Յուղոտ ուտելիքի հանդեպ հանկարծակի առաջացած ցանկությունը կարող է հուշել օրգանիզմում կալցիումի պակասի մասին: Այն կարող է առաջանալ նաև երկարատև սննդակարգերից կամ` գերհոգնածությունից: Նույն կերպ էլ օրգանիզմը հանկարծակի հրաժարվում է մի շարք ուտելիքներից, որը նույնպես հնարավոր է ահազանգ լինի օրգանիզմում առաջացող տարբեր հիվանդությունների մասին:

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ